http://ecoyouth.info

Ծրագիր

Հայ դեռահասները` հանուն շրջակա միջավայրի

Ծրագիրը ֆինանսավորող կազմակերպությունը Էյչ- Էս- Բի- Սի Բանկ Հայաստան ՓԲԸ
Նպատակը Դեռահասների միջոցով բնապահպանական խնդիրների մասին իրազեկության բարձրացում` ներգրավելով դեռահասների ընտանիքներին, դպրոցներին և համայնքներին
Նկարագիրը Էկոլոգիական կրթության ծրագիր դեռահասների համար (14-16 տարեկան)` Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում:Ծրագրի 1-ին փուլը ներառում է իրազեկության բարձրացման քարոզարշավը և կլիմայի փոփոխության ազդեցության (ոտնահետքի) կրճատմանը նվիրված ուսուցողական ձեռնարկի մշակումը: Իրազեկության բարձրացման ծրագիրը նախատեսված է իրականացնել Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր և Տավուշ մարզերի և Երևան քաղաքի դպրոցների կենսաբանության և աշխարհագրության ուսուցիչների համար: Յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում ուսուցիչների համար կկազմակերպվի «Շրջակա միջավայրի պաշտպանությունը և սոցիալական պատասխանատվությունը» թեմայով 1-օրյա սեմինար: Ուսուցիչները կապահովվեն ձեռնարկներով, որոնք կօգնեն նրանց կազմակերպելու իրազեկության բարձրացման դասընթացներ` աշակերտների համար:Ծրագրի 2-րդ փուլում, հանրապետությունում դեռահասների համար կհայտարարվի ակնարկ ներկայացնելու մրցույթ: Ծրագրի մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կրթության և գիտության նախարարության և/կամ դեռահասներին նվիրված ամսագրերի, տարածաշրջանային թերթերի և բնապահպանական ՀԿ-ների միջոցով: Դեռահասներին կխրախուսեն, որպեսզի վերջիններս ներկայացնեն ակնարկներ` տեղական բնապահպանական խնդիրների վերաբերյալ և առաջարկեն լուծումներ այդ խնդիրներին: Իրազեկության բարձրացման ծրագրին մասնակցած աշակերտներն իրենց ակնարկները պետք է ներկայացնեն իրենց ուսուցիչներին: Վերջիններս պետք է ընտրեն լավագույն ակնարկները և դրանք ներկայացնեն կազմակերպիչներին: Այն դպրոցականները, ովքեր չեն մասնակցել իրազեկության բարձրացման ծրագրին, իրենց ակնարկները պետք է ներկայացնեն անմիջապես կազմակերպիչներին: Նախատեսվում է, որ ակնարկները կգնահատվեն Էյչ- Էս- Բի- Սի Բանկի «կլիմայի չեմպիոնների» և նշված բանկի այլ աշխատակիցների, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի և ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի կողմից: Ծրագրի և դրա արդյունքների մասին տեղեկատվությունը դեռահասների համար մատչելի դարձնելու նպատակով, կստեղծվի ինտերնետային էջ: Ծրագրի 3-րդ փուլը ներառում է գործողություններ` լավագույն ակնարկի համար հայտարարված մրցույթի մասնակիցների ներգրավմամբ:

1.  Լավագույն 20 մասնակիցները կհրավիրվեն էկո-դաշտային շրջագայության, որին կմասնակցեն նաև Հայաստանում Էյչ- Էս- Բի- Սի Բանկի «կլիմայի չեմպիոնները» (կախված սեզոնայնությունից, ֆինանսավորումից և ժամանակային սահմանափակումներից) (HSBC Կլիմայի գործընկերության թիկնապայուսակները և էկո-արշավի մյուս պարագաները կպատվիրվեն և կտրամադրվեն մասնակիցներին):

2.  3 լավագույն ակնարկների մտահղացումների իրականացում`«կլիմայի չեմպիոնների» հետ միասին

Ծրագրի վերջին փուլում նախատեսվում է մասնակից կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել մամլո ասուլիս և մրցանակաբաշխություն` ներկայացնելով ծրագրի արդյունքները և կրկին ընդգծելով Էյչ- Էս- Բի- Սի Խմբի մտահոգությունը Երկիր մոլորակի բնապահպանական խնդիրների շուրջ:

Տևողությունը 11 ամիս
Նպատակային շահառուները Դեռահասները և հասարակության լայն շրջանները, որոնց իրազեկվածության մակարդակը երկրում և աշխարհում առկա բնապահպանական հարցերի մասին ցածր է
Կամավորները Էյչ- Էս- Բի- Սի Բանկի «կլիմայի չեմպիոնները», աշխատակազմի այլ անդամները