http://ecoyouth.info

Հայտարարվում է ակնարկների (էսսեների) մրցույթ

Հայտարարվում է ակնարկների (էսսեների) մրցույթ` Ձեր բնակատեղի էկոլոգիական հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ:

Ակնարկների ներկայացման ժամկետը`

2011թ.-ի սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 10-ը

     Մրցույթն անց է կացվում «Հայ դեռահասները հանուն Էկոլոգիայի» ծրագրի շրջանակներում` «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի կողմից «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի համակարգմամբ և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ: Մրցույթի նպատակն է հայ դեռահասի մեջ սերմանել սեր և հոգատար վերաբերմունք բնության հանդեպ: Ներկայացված ակնարկները պետք է վեր հանեն այն վայրի էկոլոգիական խնդիրները, որտեղ դուք ապրում եք, որոնք ձեզ հուզում են, ինչի հետ դուք առնչվում եք Ձեր ամենօրյա կյանքում, ինչպես նաև առաջարկեն հնարավոր լուծումներ` այդ խնդիրների լուծմանը նպաստելու համար: Մրցույթին նախապատրաստվելու և մրցույթի պահանջներին ծանոթանալու համար, կարող եք կարդալ «Մեկ մոլորակ կենսակերպ» ուղեցույցը, որի էլեկտրոնային տարբերակը մատչելի է www.ecoyouth.info կայքում:  Մրցույթին կարող են մասնակցել բոլոր հայ դեռահասները` ինչպես անհատական, այնպես էլ խմբակային հայտերով:

Իրազեկության բարձրացման ծրագրին մասնակցած աշակերտներն իրենց ակնարկները պետք է ներկայացնեն իրենց ուսուցիչներին: Վերջիններս պետք է ընտրեն լավագույն ակնարկները և դրանք ներկայացնեն կազմակերպիչներին: Այն դպրոցականները, ովքեր չեն մասնակցել իրազեկության բարձրացման ծրագրին, իրենց ակնարկները պետք է ներկայացնեն անմիջապես կազմակերպիչներին` office@awhhe.am էլ. Հասցեով` վերնագրելով ակնարկների մրցույթ:

Մրցույթի արդյունքում ընտրված լավագույն 20 ակնարկների հեղինակների համար կկազմակերպվեն դաշտային օրեր` կլիմայի  չեմպիոնների հետ միասին: Իսկ լավագույն 3 ակնարկների հեղինակները կարժանանան դրամական պարգևների` իրենց գաղափարները կյանքի կոչելու համար: Ուստի, Ձեր ակնարկներում լավ կլինի, որ նշեք նաև, թե որքան գումար է անհրաժեշտ Ձեր գաղափարներն իրագործելու համար:

Ակնարկները գնահատող հանձնաժողովը ուշադրություն է դարձնելու ակնարկում արծարծված հիմնախնդիրներին և դրանց լուծմանը նպաստող առաջարկներին: Ակնարկի  գեղարվեստական մասն ավելի  երկրորդային է:

 Ընտրության չափորոշիչներն են`

Ակնարկների ներկայացման ձևաթերթ

Անուն, ազգանուն
Դպրոց
Համայնք
Տարիք
Ակնարկի վերնագիր
Ակնարկի տեքստ
Պահանջվող գումար
Իրականացման ժամկետ

բնապահպանական խնդրի արդիական լինելը,

բնապահպանական խնդրի առաջնահերթությունը,

լուծումների իրատեսական լինելը,

կարճ ժամանակահատվածում իրագործելիությունը,

շարունակական լինելը:

 

Ակնարկները պետք է ներկայացնել մինչև 2011թ. հոկտեմբերի 10-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել /+ 374 10/ 52 36 04

Մեկնաբանությունները փակված են