Սույն կայքը ստեղծվել է «Հայ դեռահասները` հանուն շրջակա միջավայրի» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի կողմից
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ
WWF հայաստանյան գրասենյակի համակարգմամբ
Նպատակը
Կայքի ստեղծման նպատակն է` ողջ աշխարհի հայախոս դեռահասներին ընձեռել հնարավորություն` ծանոթանալու բնապահպանական արդի հիմնախնդիրներին, առաջարկելու իրենց լուծումները, կազմակերպելու քննարկումներ, կիսելու լավագույն փորձն ու տպավորությունները:
Սա մի էլեկտրոնային տիրույթ է, որը կարող է նպաստել դեռահասների շրջանում բնապահպանական մտածելակերպի զարգացմանը և բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, օրինակի համար. էլեկտրոնային տարբերակով գրքի ընթերցում:
Այստեղ դեռահասներն իրենք կարող են վեր հանել իրենց հուզող հիմնախնդիրները, կազմակերպել քննարկումներ և հետամուտ լինել դրանց լուծմանը:




